«Ազատություն» համալիրը շարունակում է պողոտայի ճարտարապետական տրամաբանությունն ու պատմական հետագիծը՝ որտեղ առանցքում հնի արժևորումն ու դրա նորովի մեկնաբանությունն է։
Ազատության պողոտային բնորոշ կամարաշարերը և կարմիր ու նարնջագույն տուֆի կիրառությունը շարունակվում են առաջին չորս հարկերի ճարտարապետական լուծումներում։
Համալիրն ուն ֆունկցիոնալ բաժանումով երկու մասնաշենք՝ բնակելի և հասարակական նշանակության։ Ազատության պողոտայի կողմից կառույցն ունի 18 հարկ, որից 4-ը հասարակական և առևտրային տարածքներ են։
Երկրորդ՝ 9-հարկանի մասնաշենքը ամբողջությամբ նախատեսված է գրասենյակային և առևտրային ենթակառուցվածքների համար։