«Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրում բնակարանները վաճառվում են բացառապես վերանորոգված տարբերակով։
Յուրաքանչյուր փուլ իրականացվում է բարձրորակ նյութերի կիրառմամբ՝ մանրուքների նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ՝ ազատելով Ձեզ վերանորոգման կազմակերպման և վերահսկման հոգսերից։
«Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրում կարող եք բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ մեր գործընկեր ֆինանսական կառույցներ՝ «Առաջին հիփոթեքային ընկերության» ու Ամերիաբանկի միջոցով։
Առկա է նաև փուլային վճարման հնարավորություն մինչև շինարարության ավարտը։ Այսինքն՝ կարող եք ձեռք բերել բնակարան և ամբողջ գումարը մարել մեկ տարվա ընթացքում՝ կառուցապատողի հետ համաձայնեցված ժամանակացույցով՝ մինչև նախագծի շինավարտը։
Նախագծի շինարարության ավարտը նախատեսված է 2027 թվականի օգոստոսին, իսկ շահագործումը՝ 2027 թվականի դեկտեմբերին։
Եթե արդեն ընտրել եք Ձեր բնակարանը, հիփոթեքային հաշվիչի միջոցով կարող եք հաշվարկել ամսական մարման գումարը։
Հիփոթեքային վարկավորման պայմանների և առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ և Ամերիաբանկ։