ՀԱՄԱԼԻՐ, ՈՐԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՆՈՐ ՆՇԱՁՈՂ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ 26/1. ՔԱՂԱՔԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՅՍՏԵՂԻՑ
«Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրի տեղանքի ընտրությունը պատահական չէ. Ազատություն պողոտան Երևանի հյուսիսային դարպասն է, որը դիմավորում է միջպետական ճանապարհով քաղաք եկող հյուրերին։
«Ազատությունը» գտնվում է մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկում՝ դեպի հիմնական փողոցներ և խաչմերուկներ տանող հատվածում, որտեղից արագ և հարմար հասանելի են ինչպես Երևանի կենտրոնը, այնպես էլ մյուս վարչական շրջանները։ Այս դիրքը ոչ միայն ապահովում է շարժունակություն, այլ նաև դարձնում է այն բնական կապող օղակ քաղաքի տարբեր մասերի միջև։